Լրահոս
Օրվա լրահոսը

Այսօր Երևան կժամանի Եվրախորհրդի բարձրաստիճան պատվիրակություն

Մայիս 30,2019 12:15

Մայիսի 30-31-ը Եվրոպայի խորհրդի բարձրաստիճան պատվիրակություն կժամանակի Հայաստան: Նման պայմանավորվածություն ձեռք էր բերվել ավելի վաղ Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի արդյունքում:

Պատվիրակությունը բաղկացած կլինի Եվրոպայի խորհրդի՝ Մարդու իրավունքների և օրենքի գերակայության տնօրինության  բարձրաստիճան ներկայացուցիչներից, Վենետիկի հանձնաժողովի, GRECO հակակոռուպցիոն խմբի, Եվրոպայի դատավորների խորհրդատվական խորհրդի և Արդարադատության  արդյունավետության հանձնաժողովի, ինչպես նաև Եվրախորհրդի՝ քաղաքական հարցերով տնօրինության ներկայացուցիչներից:

Պատվիրակության անդամները հանդիպումներ կունենան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի, ինչպես նաև երկրի բարձրագույն դատական իշխանությունների հետ:

Հանդիպումների ընթացքում կքննարկվի Հայաստանում անցկացվող բարեփոխումների, այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և դատական համակարգի բարեփոխումների գործընթացը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031