Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 4 նոր անդամ ունի

Մայիս 30,2019 18:50 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱԺ պատգամավորների փակ՝ գաղտնի քվեարկությամբ այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրվեցին չորս թեկնածուները՝ Սերգեյ Ավինյանը, Սեդա Շահինյանը, Մեսրոպ Մեսրոպյանը, Կամո Սարգսյանը: Հիշեցնենք, որ նրանց թեկնածությունն առաջադրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանի փոխանցմամբ՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ.

Սերգեյ Ավինյան – «կողմ» 90, «դեմ»՝ 4

Սեդա Շահինյան – «կողմ» 91, «դեմ»՝ 3

Մեսրոպ Մեսրոպյան – «կողմ» 88, «դեմ»՝ 6

Կամո Սարգսյան – «կողմ» 87, «դեմ»՝ 6

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: