Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալային «հուղարկավորություն»․ ենթադրվում է, որ լեգենդար հրամանատարի մարմինն Ադրբեջանից գողացել են և վերահուղարկավորել Դաղստանում

Հունիս 06,2019 11:15

Հունիսի 2-ին Դաղստանում անցկացված (ինքնավար հանրապետություն Ռուսաստանի Դաշնության կազմում) հուղարկավորությունն իրարանցում է առաջացրել․ կասկածներ կան, որ այնտեղ հուղարկավորվել է լեգենդար հրամանատար Հաջի-Մուրադի աճյունը, որն առևանգվել է Ադրբեջանից։ Հայտնում է Jam news-ը հղում կատարելով «Դաղստանի երիտասարդություն» թերթին.

Հաջի-Մուրադը ծագումով Դաղստանից է, սակայն նրա մարմինը հանգչում էր Ադրբեջանում, իսկ գանգը՝ պահվում Սանկտ Պետերբուգում։ Այն հարցը, թե որտեղ և երբ վերահուղարկավորել հրամանատարին, որոշվում էր արդեն 10 տարի։

Հաջի-Մուրադ Ավարացին (մոտ 1818-1852թթ․) հյուսիսկովկասյան հրամանատար և ազգային հերոս է, Ռուսական կայսրության դեմ կովկասյան լեռնեցիների պայքարի մասնակից։ Լև Տոլստոյի համանուն պատմվածքի հերոսը։

Հաջի-Մուրադը սպանվել է Ադրբեջանի հյուսիսում՝ Գախի շրջանում։ Նրա մարմինը թաղվել է հենց այդտեղ, իսկ գլուխը Ռուսաստան է տարվել որպես ավար։ Այժմ գանգը գտնվում է Պետերբուրգի Մարդաբանության և ազգագրության թանգարանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930