Լրահոս
Օրվա լրահոսը

«Վաղը գուցե չկարողանանք կանգնեցնել փողոցում միմյանց հանդեպ հաշվեհարդար տեսնելու միտումը». Նաիրա Զոհրաբյան

Հունիս 06,2019 18:09 Share

«Լրատվամիջոցները բռնության քարոզի առումով հնարավորինս կոռեկտ են, ատելության քարոզը սոցցանցերում է սփռված»,-այսօր ԱԺ-ում 2018թ. բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Հասկանում եմ, որ պետք է գտնենք այն նուրբ սահմանը, որպեսզի չվտանգենք խոսքի ազատությունը, բայց տոտալ ատելություն է տիրում՝ սեւի-սպիտակի, որն էլ բռնության հիմքն է: ԵԽԽՎ-ում անգամ ճիշտ սահմանագիծը չենք կարողանում գտնել»,-փաստեց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ վտանգավոր միտումներ կան. «Առցանց տիրույթից բռնությունը տեղափոխվում է իրականություն, սա վտանգավոր հետեւանքներ կարող է ունենալ: Վաղը գուցե չկարողանանք կանգնեցնել բռնության եւ փողոցում միմյանց հանդեպ հաշվեհարդար տեսնելու միտումները»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930