Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադեկվատ»-ի 11 անդամ ոստիկանություն է տարվել. «Իբրեւ թե ահաբեկել են»

Հունիս 08,2019 23:04

«Ադեկվատ» հ/կ-ի 11 անդամներ այսօր բերման են ենթարկվել ոստիկանություն: «Ադեկվատ» կուսակցության հիմնադիր նախաձեռնողներից Լիկա Թումանյանն Aravot.am-ի հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց: «Նախ, նախաձեռնության անդամներից երկուսը տուն գնալու ճանապարհին բերման են ենթարկվել: Առայժմ չեմ կարող հստակ ասել հանգամանքները, որովհետեւ նրանք դեռ ոստիկանությունում են, բայց հասցրին փոխանցել, որ ահաբեկման կասկածով են բերման ենթարկել: Այսինքն, ինչ-որ մեկն ահազանգել է եւ մատնություն տվել, թե իբրեւ իրենք ահաբեկել են:

Դրանից հետո «Ադեկվատ»-ի հիմնադիրներից Կոնստանտին Տեր-Նակալյանը, Արթուր Դանիելյանը եւ եւս յոթ անձ գնացել են ոստիկանության բաժին՝ իրավիճակը հասկանալու, նրանց էլ տեղում բերման են ենթարկել:  Պատճառը դեռ պարզ չէ, փաստաբանը տղաների հետ է: Միանշանակ է, որ տղաները պահանջում են նախեւառաջ բացահայտել ահազանգողին ու ստուգել ահազանգի իսկությունը, այլապես ստացվում է, որ ամեն մարդ վտանգված է: Յուրաքանչյուրին կարող են այսպես բերման ենթարկել՝ անանուն զանգի հիման վրա՝ «ահաբեկման» կասկածով»,-նկատեց Լիկա Թումանյանը:

Նա հավելեց, որ այսօր «Ադեկվատ»-ի անդամները զբոսանք են իրականացրել Երեւանում՝ առանց պաստառների եւ կոչերի. «Պարզապես քայլել են, եւ չեմ կարծում, որ դրա հետ է խնդիրը կապված, այլապես ոստիկանությունը տեղում կարձագանքեր»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930