Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ ցույց տվեցին Աբովյանի եւ Կապանի ընտրությունները. Լենա Նազարյան

Հունիս 16,2019 14:50

«Ինչպես Աբովյանի, այնպես էլ Կապանի ընտրություններում տեսանք, որ նույնիսկ, երբ կառավարող ուժն ապահովում է ազատ ընտրական գործընթաց, ոչ բոլոր քաղաքացիներն են անկաշկանդ եւ ազատ զգում իրենց կամարտահայտության մեջ։ Եթե նույնիսկ մեկ ցուցակավոր էր առկա ընտրատեղամասում, նշանակում է, որ դեռ կան ուժեր, որոնք նախկինի պես փորձում են ուղղորդել քաղաքացիներին»,- այսօր կայացած համաժողովում ունեցած  ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը։

Նա հայտարարեց, որ նման ուղղորդումներ այլեւս թույլ չի տրվելու. «Տարիներով սեփական խնդիրները միայնակ՝ առանց պետության աջակցության, հոգալու դրության մեջ հայտնված քաղաքացիները երբեմն դիմում են կլանային կապերին կամ հանցավոր կամ արատավոր քայլերի։ Որքան էլ տարօրինակ է, պակասող արդարությունը վերականգնելու համար հաճախ դա միակ ուղին է մնում շատերի համար։ Գուցե առանձին, մեկ հարցով քաղաքացիները հասնում են լուծումների, սակայն դրանով երկրում համընդհանուր, համակարգային անարդարությունն էլ ավելի է խորանում։ Սրա հիմքում մենք պետք է նկատենք պետական, հանրային հաստատությունների գործունեության բացթողումները, հետեւաբար պետք է այնպիսի արդյունավետ պետական եւ քաղաքական համակարգ հիմնադրենք, որը իսկապես կարձագանքի մարդկանց կարիքներին»։

Լենա Նազարյանն, ի դեպ, չի առաջադրվել կուսակցության վարչության անդամի համար: Նա ասաց, որ չլինելով կուսակցության ղեկավար կազմում, ինքը շարունակելու է ԱԺ փոխնախագահի իր դիրքից, ակտիվ աշխատել Հայաստանի ժողովրդավարացման գործընթացների համար:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Արմեն Գալստյան says:

    Տիկին Նազարյան դուք օգտագործում եք բոլոր իշխանական լծակները, նույնիսկ երկրի վարչապետի մակարդակով և այդքանով հանդերձ ասում եք, որ ցուցակներ են հայտնաբերվել, իսկ երբ դուք անծանոթ մեկին առաջադրում եք համայնքի ղեկավարի թեկնածու , ինչպես եղավ Էջմիածին քաղաքում ,իշխանական լծակ օգտագործեցիք վարչապետի գլխավորությամբ , հաջողություն գրանցեցիք , այդ դեպքում ասում եք 100% արդար է անցել ընտրությունը, իսկ Աբովյան դեպքում արդար չէր, որովհետև իշխանական լծակները չկարողացան կատարեն իրենց առջև դրված առաջադրանքները: Ինչպես հասկանանք Ձեզ?

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930