Նախկին իշխանության հետ սերտ կապեր ունեցած ռուսաստանաբնակ մի քանի գործարարների եւ նոր իշխանությունների միջեւ թավշյա հեղափոխությունից հետո սառը հարաբերություններ էին, եւ համագործակցություն, ըստ էության, չկար: Երեկ, սակայն, հայտնի դարձավ, որ հանդիպել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Թե ինչ հարցեր են քննարկել՝ դեռ հայտնի չէ։
Խոշոր բիզնեսմենների եւ կառավարության համագործակցության, հայ-ռուսական հարաբերությունների մասին զրուցել ենք «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Միքայել Զոլյանի հետ։
– Պարոն Զոլյան, երեկ հայտնի դարձավ, որ հանդիպել են ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ըստ Ձեզ, ինչ-որ բա՞ն է փոխվել, կամ ինչ-որ բան կփոխվի՞ այս հանդիպումից հետո՝ հաշվի առնելով մինչ այժմ արձանագրված սառը հարաբերությունները նոր իշխանության եւ գործարար այդ շրջանակի միջեւ:
– Որեւէ միտում չեմ տեսնում, որ մինչեւ հիմա հանդիպելու ինչ-որ արգելք կար: Բայց, ամեն դեպքում, այս հանդիպումը դրական է: Եվ ինչքան նման հանդիպումներ լինեն, լավ կլինի։ Այնպես չէ, որ նախկինում չեն եղել հանդիպումներ, օրինակ, վարչապետի հանդիպումը Մոսկվայում բիզնեսմենների հետ, երկխոսությունը Ռուբեն Վարդանյանի հետ, գուցե ինչ-որ հարցի շուրջ համաձայն չէին, բայց ամեն դեպքում կար երկխոսություն եւ հետագայում էլ շարունակվեց։ Այսինքն՝ գլոբալ բան չի փոխվել, կարծում եմ՝ սա պարզապես նորմալ գործընթաց է, երբ սփյուռքահայ գործիչները, Սփյուռքի կառույցները, այդ թվում՝ բիզնեսմենները պետք է աշխատեն ՀՀ կառավարության հետ, համատեղ ծրագրեր իրականացնեն։
Կարդացեք նաև
– Բայց ինչո՞ւ հեղափոխությունից մեկ տարի անց, մթնոլո՞րտն էին փորձում հասկանալ։
– Չեմ բացառում, գուցե սպասում էին, որ ավարտվի ընտրությունների ցիկլը եւ այլն, հստակ լինի կառավարության կազմը, կառավարության ծրագիրը, որպեսզի դրանից հետո խոսեն։ Մենք չգիտենք ինչի մասին են խոսել, գուցե թեմաների, որոնց դեպքում կարեւոր էր, որ հաստատվի կառավարության կազմը պարզ դառնա հեռանկարը եւ այլն։
ՀԱՅԱՐՓԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում