Լրահոս
Օրվա լրահոսը

Մարզիկներ Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը համաշխարհային ռեկորդներ սահմանեցին

Հունիս 29,2019 15:29

Workout մարզիչներ, մարզիկներ Մանվել Մամոյանն ու Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանի Դաշնությունում  նոր համաշխարհային ռեկորդներ սահմանեցին: Մանվել Մամոյանը իրականացրեց հետևյալ վարժությունները. մեկ րոպեի ընթացքում 60 ֆունտ կշռող պայուսակով 69 հենում-ծալում կատարեց (նախկինում այդ ռեկորդը 57 էր), ինչպես նաև 3 րոպեի ընթացքում ձեռքերի վրա ուղղահայաց դիրքում հենում-ծալում կատարեց 73 անգամ (նախկին ռեկոդը՝ 55):

Իր հերթին Ահարոն Վիրաբյանը ռեկորդ սահմանեց հետևյալ վարժությունում. նա երկու ձեռքերի չորս մատների վրա 77 անգամ կատարեց հենում-ծալում:

Ի դեպ, երկու մարզիկներն էլ չեն պատրաստվում սահմանափակվել այս ռեկորդներով: Առջևում էլ ավելի հավակնոտ նպատակներ ու ծրագրեր կան:

Մանվել Մամոյանը փաստում է՝ ժամանակին երազել է սահմանել ռեկորդ, որը կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում: Եվ հենց նրա նպատակն իրականություն է դարձել, ցանկացել է ավելին՝ դառնալ ռեկորդների գրքի բացարձակ առաջատար:

Ահարոն Վիրաբյանը Ռուսաստանում հայտնի է հայ Բրյուս Լի մականունով։ Մարդիկ սկսեցին այդպես անվանել Ահարոնին այն բանից հետո, երբ մարզիկը գերազանցեց Բրյուս Լիի` երկու մատների վրա հենում–ծալումի ռեկորդը։

Նշենք, որ այս պահին մարզիկները գործունեություն են ծավալում Ռուսաստանի Դաշնությունում: Մանվել Մամոյանը և Ահարոն Վիրաբյանը Մոսկվայում հիմնել են Danger Workout թիմը, նպատակ ունեն տարատեսակ սպորտային միջոցառումներ անցկացնել ու զարգացնել street workout-ը: Աստիճանաբար թիմը համալրվելու է ուժեղ մարզիկներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930