Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա ռոբասերժադաշնակցական պրոպագանդայի հորինված մի թեզ է, որով իրենց կարծիքով փորձում են վարկաբեկել իշխանություններին կամ մեզ». Զուրաբյան

Հուլիս 05,2019 17:25

ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ որոշ մարդիկ ասում են, որ Նիկոլ Փաշինյանին թիկունքից ՀԱԿ-ն է կառավարում՝ ի դեմս Լեւոն Տեր-Պետրոսյանի, ինչպե՞ս կմեկնաբանեք՝ պատասխանեց. «Դրա պատասխանը տվել է ինքը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Դա աբսուրդ է: Շատ հեշտ հերքվող աբսուրդ է անգամ, որովհետեւ ես, օրինակ, որեւէ կաշկանդվածություն չեմ զգում քննադատելու այսօրվա իշխանություններին, եթե դա չի վերաբերում Մարտի 1-ի շուրջ հարցերին: Գնալով ավելի հավեսով այդ գործն անելու եմ: Մի կաշկանդվածության հարց կար, որ պետք էր իրենց տալ ժամանակ, որովհետեւ կառավարությունը նոր էր ձեւավորվել, ԱԺ-ն արձակեցին, որոշ ժամանակ պետք է անցնի, ի վերջո մենք ընդունում ենք այս կառավարության լեգիտիմությունը: Այդ հարցով մենք խնդիր չունենք, խնդիր ունենք՝ կապված իրենց վարած քաղաքականության հետ: Ինչքան ժամանակ անցնի, մենք ավելի անկաշկանդ կքննադատենք: Այնպես որ, աբսուրդ բաներ են, դա ռոբասերժադաշնակցական պրոպագանդայի հորինված մի թեզ է, որով իրենց կարծիքով փորձում են վարկաբեկել իշխանություններին կամ մեզ: Ոչինչ, որեւէ սուտ երկար չի ապրում»:

Խոսելով ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Լեւոն Զուրաբյանն ասաց, որ Հրայր Թովմասյանն ընդամենը սպասարկում է ՀՀԿ-ի շահերը. «Չմոռանանք, որ ՍԴ անդամ, այնուհետեւ նախագահ նշանակել է մի մարդ, որը ՀՀԿ անդամ է եւ շահերի սպասարկուն, դա ինքնին արդեն պրոբլեմատիկ է: ՍԴ այսօրվա իբր նախագահի մեկնաբանությունների օբյեկտիվության մասին արդեն շատ բան ասում է: Հրայր Թովմասյանը պետք է հասկանա, որ իր վրա դրված է պատասխանատվություն, բոլոր խնդիրները լուծվում են, եթե ինքը հրաժարական է տալիս, որովհետեւ դրանից հետո հանգուցալուծվում է ամեն ինչ»:

Դիտարկմանը, որ Հրայր Թովմասյանը խնդիր չի տեսնում, որ հրաժարական էլ տա՝ Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. «Իրավաբանների մեծամասնությունը տեսնում է, ժողովուրդը տեսնում է, հասարակությունը տեսնում է, ինքը չի տեսնում: Դա եւս հետեւանք է նրա կուսակցական սուբյեկտիվության»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031