Լրահոս
Օրվա լրահոսը

Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվածները տեղափոխվել են հիվանդանոցներ

Հուլիս 06,2019 18:31 Share

Երևան-Երասխավան ճանապարհին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ նախնական տեղեկատվություն:

Վթարի հետևանքով նախնական վիրավորվել է 12 մարդ, որից 4-ը տեղափոխվել են Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն, 1-ը «Էրեբունի» բժշկական կենտրոն, 1-ը «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, 6-ը՝ Արարատի բժշկական կենտրոն:

Կան զոհեր. ճշտվում է թիվը և կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարականով` նախարարի տեղակալներն այցելում են հիվանդանոցներ և տեղում ծանոթանում իրավիճակին:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։

 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել