Լրահոս
Օրվա լրահոսը

911 թեժ գիծը կընդունի նաև ընտանեկան բռնության վերաբերյալ զանգեր

Հուլիս 15,2019 16:34 Share

Աշխատանքի և սոցիալական հարցերի և Արտակարգ իրավիճակների նախարարությունների համագործակցության շրջանակներում վերապատրաստվում են Փրկարար ծառայության  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները:

Այսուհետև 911 թեժ գիծը կկարողանա ընդունել նաև ընտանեկան բռնության վերաբերյալ զանգեր, ուղղորդել և խորհրդատվություն տրամադրել ընտանեկան բռնության ենթարկված անձանց:

Վերապատրաստումն իրականացվել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի շրջանակում:

Վերապատրաստման  ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նաև «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքն ու դրան վերաբերող  ենթաօրենսդրական ակտերը, ինչպես նաև՝ խոցելի խմբերի նկատմամբ ընտանեկան բռնության դեպքերի վերաբերյալ արձագանքման մեխանիզմները՝ իրավական տեսանկյունից։

Դասընթացներն իրականացվում են 2 փուլով: Դրանք անցկացվում են «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» հետ համագործակցությամբ։

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել