Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Կաժոյանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Վիետնամի ԱԳՆ-ում

Հուլիս 25,2019 17:21
Հուլիսի 25-ին Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահրամ Կաժոյանն (նստավայրը` Հանոյ) իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՎՍՀ պետական արարողակարգի գլխավոր տնօրեն Մաի Ֆուոկ Զունգին (Mai Phuoc Dung):

Ողջունելով դեսպանին` Մաի Ֆուոկ Զունգը շնորհավորեց դեսպանին կարևոր և պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթեց իր առաքելության մեջ՝ ընդգծելով հայ-վիետնամական ավանդական բարեկամությունը։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարեմաղթանքների համար՝ դեսպան Կաժոյանը վստահեցրեց, որ կգործադրի բոլոր հնարավոր ջանքերը` երկկողմ հարաբերություններն առավել ամրապնդելու և ընդլայնելու ուղղությամբ:

ՀՀ արտաքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031