Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասպարեզ» օրաթերթի խմբագիր Աբո Պողիկյանը թողնում է պաշտոնը՝ Հայաստանում հաստատվելու նպատակով

Օգոստոս 03,2019 10:05

«Ասպարէզ» օրաթերթի երկարամեայ խմբագիր Աբօ Պողիկեան, որ ներկայիս թերթին տնտեսական հարցերու տնօրէնն է, 1 Սեպտեմբերին պիտի հեռանայ իր պաշտօնէն, Հայաստան հաստատուելու նպատակով։

Անոր՝ «Ասպարէզ»ի մէջ պաշտօնավարութիւնը տասնամեակներու վրայ կ՛երկարի։ 1985ին ան դարձաւ թերթին հայերէն բաժինի խմբագիրը, զգալիօրէն ընդարձակելով թերթին լրատուական ծաւալը եւ ընթերցողներու թիւը։ 1990ին ան հաստատուեցաւ Հայաստան, ուր հիմը դրաւ ՀՅԴի մամլոյ եւ տեղեկատուական կեդրոնին, որուն նպատակն էր ամէնօրեայ լուրեր հաղորդել նորանկախ Հայաստանէն, ինչպէս նաեւ Արցախի ազատագրական պայքարի ճակատներէն։ Կեդրոնը նաեւ ստանձնած էր Հասատանէն եւ Արցախէն լրատուութիւն կատարելու համար ժամանող օտար լրագրողներուն թարգմանական, փոխադրութեան եւ այլ ծառայութիւններ մատուցելու պարտականութիւնը։

Պողիկեան նաեւ դարձաւ Հայաստանի ՀՅԴի պաշտօնաթերթին՝ «Երկիր»ին հիմնադիր խմբագիրը։ Ան նաեւ մաս կազմած է «Երկիր Մեդիա» պատկերսփիւռի կայանի վարչութեան։

Միացեալ Նահանգներ վերադառնալով, Պողիկեան 2008ին վերստանձնեց «Ասպարէզ»ի խմբագիրի պաշտօնը։

Նյութն ամբողջությամբ՝ «Ասպարեզ» օրաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031