Լրահոս
Օրվա լրահոսը

Էմիլիո Ֆերերա. «ԵԼ-ում որքան առաջ ես գնում, մրցակիցներն ավելի բարդ են դառնում»

Օգոստոս 22,2019 11:54

Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլի «Արարատ Արմենիա»-«Ֆ91 Դյուդելանժ» (Լյուքսեմբուրգ) հանդիպման նախօրյակին կայացած ասուլիսում հյուրերի գլխավոր մարզիչ Էմիլիո Ֆերերան հայտարարեց, որ տպավորված է նախորդ փուլում հայկական ակումբի ձեռքբերումով:

«Երբ տանը պարտվում ես 1:2 հաշվով եւ հետո մրցակցի դաշտում, երբ ոչ-ոք չի սպասում, հաղթում ես 2:0, դա ցույց է տալիս թիմի հոգեբանական պատրաստվածությունը: Եվրոպա լիգայում որքան առաջ ես գնում, այնքան մրցակիցներն ավելի բարդ են դառնում: Թեեւ նախորդ մրցաշրջանում մենք անցել էինք խմբային փուլ, այս խաղում մենք ամենեւին էլ ֆավորիտ չենք: Մեր թիմի կազմը լուրջ փոփոխությունների է ենթարկվել: Փաստորեն, այսօր այն երիտասարդական նոր թիմ է: Իսկ երիտասարդների նոր թիմով դժվար է ֆավորիտ լինել»,-ասաց գլխավոր մարզիչը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031