Լրահոս
Օրվա լրահոսը

Լողորդ Արթուր Բարսեղյանը աշխարհի պատանեկան առաջնության եզրափակչում է

Օգոստոս 24,2019 23:05

Հայաստանի պատանի լողորդները շարունակում են հաջող մրցելույթներ ունենալ եւ ազգային ռեկորդներ թարմացնել  Բուդապեշտում ընթացող լողի պատանիների աշխարհի առաջնությունում: Սակայն այսօրվա հերոսը Արթուր Բարսեղյանն է, որը 100 մետր ազատ լողաոճում 0.49.96 արդյունքով  ոչ միայն Հայաստանի նոր ռեկորդ սահմանեց, այլեւ 6-րդ տեղով մտավ եզրափակիչ:

Արթուր Բարսեղյանն առաջին անգամ չէ, որ իր տարիքային խմբում տեղ է զբաղեցնում աշխարհի լավագույնների շարքում: Անցած տարի նա Արգենտինայում անցկացված պատանեկան օլիմպիական խաղերում նույնպես ութ ուժեղագույնների շարքում մտել էր եզրափակիչ, սակայն այնտեղ եզրագիծը հատել էր վերջինը:

Լողի հայկական դաշնության նախագահ Հովսեփ Մեսրոպյանն Aravot.am-ին համոզմունք հայտնեց, որ եթե Արթուրը հասցնի լիովին վերականգնվել, ապա վաղը, հնարավոր է, պայքարի աշխարհի առաջնության մեդալի համար:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031