Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Խաչատրյանի պաշտպան. «Նա չի ունեցել փախուստի նպատակ»

Օգոստոս 27,2019 22:44

Ձերբակալված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ԱԱԾ-ի դիմաց պատասխանեց լրագրողների հարցերին: Նրա ձեւակերպմամբ, ՊԵԿ նախագահին  վերագրվում են պաշտոնավարման ընթացքում կատարված գործողություններ: «Ինձ համար ակնհայտ է, որ չի կարող ձերբակալում լինել 2010թ.  կատարված դեպքի առնչությամբ…Գագիկ Խաչատրյանը 2019-ին իրավապահ մարմինների կանչով Գերմանիայում ընդհատելով բուժումը վերադարձել է Հայաստան՝ տեղյակ լինելով, որ քրեական գործ է քննվում իր վերաբերյալ»,-ասաց պաշտպանը: Նա ընդգծեց, եթե Գագիկ Խաչատրյանն իսկապես ունենար փախուստի նպատակ, բուժումը չէր ընդհատի եւ չէր վերադառնա Հայաստան:

«ՀՔԾ-ում քննվող մեկ այլ գործով որպես խափանման միջոց է ընտրված ստորագրությամբ չհեռանալը: Արդեն վեց ամիս այս վիճակն  է, անձն ազատության մեջ է եւ ակնհայտ է, որ նա փախուստի նպատակ չունի»,-նորից շեշտեց պաշտպանը:

Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի այն հայտարարությանը, որ միլիոնավոր դոլարների վատնման մասին է խոսքը, այս մասին էլ Երեմ Սարգսյանը նշեց. «Վատնման հետ կապված կա որոշակի հանգամանք, որ ինչ-որ ՊԵԿ աշխատակիցներ աշխատանքի չեն հաճախել եւ աշխատավարձ են ստացել, այստեղ հարց է ծագում, թե պարոն Խաչատրյանն ինչքանով առնչություն ունի այդ ամենի հետ»:

Նա շեշտեց, որ խոսք լինել չի կարող միլիոնավոր դոլարների մասին:

«Այս պահին մեղադրանք չկա, քանի որ Գագիկ Խաչատրյանը կասկածյալ է…Ձերբակալման իրավաչափ նպատակ այս պահին չեմ տեսնում: Դատական պրակտիկայում սա արդեն հաստատված վիճակ է, քանի որ  2010-2015 թվականներից հետո  մեղադրում են անձին, ինչը իրավաչափ նպատակ չի կարող լինել»,-ասաց նա: Նաեւ հավելեց, որ Գագիկ Խաչատրյանը ցուցմունք  է տվել:

Ազգական Կարեն Խաչատրյանի մասին էլ խոսք եղավ: Պաշտպանն ասաց, որ նա նույն հիմնավորումներով է ձերբակալվել:

Պաշտպանը Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ կառուցված Դիլիջանի դպրոցի վերաբերյալ չարաշահումներին էլ անդրադարձավ: Ասաց, որ տեղյակ չէ՝ այդ մասին  նյութերը քրեական գործում տեղ գտել են, թե ոչ:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031