Լրահոս
Օրվա լրահոսը

Նախաքննական մարմինը տեղեկություններ չունի՝ մասիվցի Անդիկի սպանության մեջ նախկին ԵԿՄ-ականների ներգրավվածության մասին

Օգոստոս 27,2019 23:03

Նախաքննական մարմինն այս պահին տվյալներ չունի «օրենքով գող» Անդրանիկ Հարությունյանի՝ մասիվցի Անդիկի, սպանությունը ԵԿՄ նախկին երկու անդամի կողմից կազմակերպված լինելու մասին: Այս մասին Aravot.am-ին հայտնեց քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, սպանությունը կազմակերպել են ԵԿՄ նախկին երկու անդամներ ամիսներ առաջ Մասիվցի Անդիկից ստացած ապտակի պատճառով:

ԵԿՄ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Դիաննա Դավթյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թե՛ ԵԿՄ վարչության նախագահը, թե՛ վարչության անդամները որեւէ տեղեկություն չունեն, թե ովքեր են նշված ԵԿՄ երկու նախկին անդամները. «ԵԿՄ-ի արտահերթ համագումարից հետո, երբ Սասուն Միքայելյանն ընտրվեց վարչության նախագահ, տեղի է ունեցել վարչության անդամների ընտրությունը, որոշում է կայացվել նաեւ, որ ԵԿՄ-ի բոլոր բաժանմունքները՝ թե մարզերում, թե Երեւանում, համարվում են լուծարված: Նոր կանոնադրության համաձայն՝ Սասուն Միքայելյանի առաջարկով նշանակվել են բաժանմունքների ժամանակավոր նոր պաշտոնակատարներ, որից հետո փուլ առ փուլ սկսվել է հիմնական ղեկավարների ընտրությունը: Ժամանակավոր պաշտոնակատարներից մի մասը նշանակվել են ղեկավարներ, մնացած մասի դեպքում էլ առաջիկայում կորոշվի՝ շարունակելու են, թե՝ ոչ: Սասուն Միքայելյանի ընտրվելուց հետո նախկին ղեկավարներից որեւէ մեկը չի շարունակել պաշտոնավարել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031