Լրահոս
Օրվա լրահոսը

Վայոց ձորի մարզպետի նախկին տեղակալը համալսարանի կեղծ դիպլոմ է ներկայացրել․ Shamshyan.com

Օգոստոս 31,2019 12:10

Shamshyan.com – Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քր. օր-ի 325 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Վայոց ձորի մարզպետի նախկին տեղակալ Ռազմիկ Տոնոյանի նկատմամբ։

Վերջինս 2018 թվականից մինչև այս տարվա հուլիս ամիսն աշխատել է Վայոց Ձորի մարզպետի տեղակալ և պարզվել է, որ նա կառավարության անձնակազմի կառավարման վարչություն է ներկայացրել իրավունք վերապահող փաստաթուղթ հանդիսացող «Գրիգոր Լուսավորիչ» համալսարանի կեղծ դիպլոմ։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031