Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 1,5 տարեկան աղջիկ երեխային նետել են աղբարկղ․ մանրամասնում է Շիրակի դատախազը

Օգոստոս 31,2019 17:00

Գյումրու Բուլվարային թաղամասի աղբարկղում հայտնաբերվել  է 1,5 տարեկան աղջիկ երեխայի դի։

Շիրակի դատախազ Կարեն Գաբրիելյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ այս պահին նյութեր են նախապատրաստվում, նշանակվել  է դիակի դատաբժշկական փորձաքննություն, փորձում են հասկանալ  երեխայի մահվան պատճառները։

Դիակի վրա, արտաքին զննությամբ, տեսանելի վնասվածքներ չկան, սակայն ձեռքերն ու  ոտքերը կապված են կպչուն ժապավենով։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031