Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Բագրատյանը կողմ չէ, որ իշխանությունը Վազգեն Մանուկյանին փոխանցվի

Սեպտեմբեր 02,2019 17:43

Հանրային քննարկման է դրվել դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը: Ռազմավարությունում անցումային արդարադատության բաժնում ամրագրված է, որ նախատեսվում է ձեւավորել փաստահավաք հանձնաժողով, որը կանդրադառնա 1991-2018 թվականների ընթացքում ընտրախախտումների վերաբերյալ փաստերին։

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասաց, որ ինքը ողջունում է փաստահավաք հանձնաժողովի ստեղծումը եւ կարծում է, որ տարիների ընթացքում արված ընտրական խախտումները անպայման պետք է բացահայտվեն: Ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով`հարցին պատգամավորը պատասխանեց, որ բնականաբար կլինեն փաստեր, որոնք ճշտելը բարդ կլինի եւ հանձնաժողովն ինքը պետք է իր աշխատակարգը որոշի. «Բայց որ տարիներ շարունակ ընտրությունները կեղծվել են եւ կարիք ու պահանջ կա դրանց ուղղվածությունն ու ծավալը ճշտելու`շատ կարեւոր է պետության հետագա առողջության համար»:

Նա արձանագրում է, որ բազմաթիվ քաղաքական ուժեր եւ գործիչներ այդ կեղծիքների պատճառով դուրս են մնացել երկրի քաղաքական կյանքից եւ արդարությունը պետք է վերականգնվի: Թե ինչպե՞ս`մեր զրուցակիցը շատ հստակ չի պատկերացնում:

Նկատեցինք նաեւ, որ շատ ընտրություններ նախկինում վիճարկվել են ՍԴ-ում, բայց պարզվել է`ներկայացված փաստերը բավարար չեն եղել, որպեսզի ընտրակեղծիքների ենթադրյալ ծավալն արձանագրվի. Ս՞Դ-ն է կեղծել կամ այդ փաստերն ինչպե՞ս պետք է բացահայտվեն: Սերգեյ Բագրատյանն իրեն իրավունք չվերապահեց ՍԴ-ի կողմը մեղադրանքի սլաքներ ուղղել, բայց կարծում է, որ քննությունը ցույց կտա, թե ինչո՞ւ ժամանակին բոլորին հայտնի փաստերը չեն բացահայտվել:

Երեկ Խոսրով Հարությունյանն առաջարկել էր`քաղաքական արդարությունը երկրում վերականգնելու համար, իշխանությունը փոխանցել 1996 թվականի նախագահական ընտրություններում իրական հաղթողին`Վազգեն Մանուկյանին: «Ես չեմ կիսում պարոն Հարությունյանի մոտեցումը, քննությունը կորոշի`ինչը որտեղ փոխանցել»,- պատասխանեց Սերգեյ Բագրատյանը:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Նշենք, որ ինքը՝ Վազգեն Մանուկյանն էլ Tert.am-ին ասել է. «Պատմությունը պետք է ուսումնասիրել և դասեր քաղել, բայց հետ գնալ և փոխել պատմությունը, հնարավոր չէ: Չկա իրավական ձև՝ գնալ հետ և վերականգնել խախտված իրավունքները: Դա գեղեցիկ հնչում է մատուցելու համար, բայց իրականում դա չիրականացվող բան է: Դրանք գեղեցիկ խոսքեր են, բայց անցումային արդարադատությունը շատ վտանգավոր և կործանարար կլինի Հայաստանի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30