Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրա՞ստ է Գագիկ Ծառուկյանը փակել իր հանքերը

Սեպտեմբեր 09,2019 12:17 Share

«Ժողովրդի համաձայնությունը կլինի`կբացենք, չի լինի`չենք բացի»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը` ներկայացնելով իր եւ կուսակցության դիրքորոշումը`Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված: «Եթե ժողովուրդն այնտեղ ապրում է, ապրելու է`ո՞նց կարելի է ժողովրդի կարծիքը հաշվի չառնել: Մենք այսօր ասում ենք` իշխանությունը ժողովուրդն ա»,- ասաց նա` հավելելով, որ պետք է մարդկանց ներկայացնել ճշմարտությունը եւ եթե մարդիկ համաձայնություն կտան`հանքը կշահագործվի, եթե`ոչ, ապա պետք է չշահագործել:

Եթե հասարակության կարծիքը հաշվի չառնվի, ըստ Գագիկ Ծառուկյանի, լավ բան չի լինի. «Խոսում ենք ժողովրդավարություն…»:

Լրագրողների հարցերին, որ տնտեսության զարգացման մասին էլ է խոսքը, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց, որ դրա համար էլ պետք է լուրջ քննարկումներ եւ ուսումնասիրություններ կատարվեն: Նա գտնում է, որ իշխանությունն այսօր բավական լուրջ խնդրի առաջ է կանգնած`հանքի շահագործման-չշահագործման մասով:

Հարցին`դուք դե՞մ եք ՀՀ տնտեսությունը հանքարդյունաբերությամբ զարգացմանը, ունի՞ մեր տնտեսությունը նման հնարավորություն եւ արդյոք պատրաստ եք ձեր հանքերը փակել`հանուն ՀՀ քաղաքացու առողջության, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Դուք չկասկածեք»:

Նա ասաց, որ երկու հանք ունի եւ եթե կառավարիչներն ասեն, որ խնդիր կա, որ մարդիկ դժգոհ են, անպայման կփակի. «Մեզ մոտ ցիանիդ չի օգտագործվում, ցիանիդը վտանգավոր է, եղել են դեպքեր, որ մարդիկ, կենդանիներ են մահացել: Մեզ մոտ ընդամենը ջրով լվացման պրոցես է կատարվում, բայց եթե ես իմանամ, որ դա վնաս է իմ ժողովրդին, բնությանը…»

 

Մանրամասները` տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30