Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում ընտրությունների ընթացքի վրա ազդող որևէ խախտում չի արձանագրվել. «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտե

Սեպտեմբեր 09,2019 13:20 Share

2019 թվականի սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետության ամբողջ տարածքում՝ 228 համայնքներում, անց են կացվել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն, հանդիսանալով Հարավային Կովկասում առաջին ոչ կառավարական կազմակերպությունը, բազմաթիվ միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների անդամ, իրավապաշտպանության ոլորտում ունենալով ճանաչված փորձ՝ մասնավորապես աշխարհի տարբեր պետություններում ընտրությունների մոնիթորինգի և դիտորդական առաքելություն, Արցախի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում ներկայացված էր որպես պաշտոնական դիտորդ՝ գրանցված Արցախի կենտրոնական ընտրական հանձնաժողովում:

Մեր կազմակերպությունը մեծ աշխատանք է իրականացրել ինչպես ընտրությունների մոնիթորինգի, այնպես էլ նախընտրական քարոզարշավի և ընտրությունների ընթացքի ժամանակ:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն հայտարարում է, որ տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրվելու թեկնածուների առաջադրումը՝ այդ թվում քաղաքապետերի պաշտոններում, կազմակերպվել է ժողովրդավարական հիմունքներով՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան: Թեկնածուների առաջադրման գործում իշխանությունների կողմից որևէ ներգործություն չի եղել: Թեկնածուներին տրամադրվել են հավասար հնարավորություններ իրենց ծրագրերը և գաղափարախոսությունը քարոզելու համար: «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն ընտրությունների ընթացքի վրա ազդող որևէ խախտում չի արձանագրել, ընտրություններն անց են կացվել թափանցիկ և ժողովրդավարական: Ընտրություններին մասնակցել են ընտրողների 65,4 տոկոսը: Ընտրական տեղամասերում դիտորդական առաքելություն են իրականացրել ինչպես Արցախի և Հայաստանի ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները, այնպես էլ տեղական ինքնակառավարման մարմիններում և քաղաքապետերի պաշտոններում առաջադրված թեկնածուների վստահված անձինք: Միաժամանակ, «Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն Արցախի իշխանություններին խորհուրդ է տալիս հետագայում զարգացնել ինչպես ընտրական օրենսգիրքը, այնպես էլ ընտրությունների անցկացման մեթոդաբանությունը՝ օգտագործելով միջազգային արդիական չափանիշները:

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտեն շնորհավորում է Արցախի ժողովրդին՝ թափանցիկ, արդար, ժողովրդավարական ընտրությունների անցկացման առթիվ, ինչը, անկասկած, կբարձրացնի մեր երկրի հեղինակությունը՝ որպես զարգացած ժողովրդավարական հասարակություն կերտող հետևորդի:

9 սեպտեմբերի, 2019 թ.
Ք. Ստեփանակերտ

«Հելսինկյան նախաձեռնություն-92» Լեռնային Ղարաբաղի կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30