Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Քոչարյանի աջակից. «Այն իրավախայտառակությունը, որի մեջ գտնվում ենք մեկ տարի շարունակ, ավարտվելու է»

Սեպտեմբեր 09,2019 13:57

Լրագրողի հարցին՝ նախադեպ ենք ունեցել, որ վարչապետը մարդկանց կոչ արեց՝ շրջափակել դատարանները, ամսի 12-ին եթե Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվի, մտավախություն չունե՞ք, որ դեպքն էլի կարող է կրկնվել, Քոչարյանի աջակից Վահե Եփրիկյանը պատասխանեց. «Վարչապետի կոչերը փորձել մեկնաբանել, բարդ է, առավել եւս՝ կանխատեսել այդ կոչերը եւ կանխատեսումները փորձել մեկնաբանել: Այնուամենայնիվ, ես ինքս փաստել եմ այն, որ մեր վարչապետի այդ կոչը հենց սահմանադրական կարգի տապալում է, որովհետև, ըստ էության, Հայաստանի Հանրապետությունում այդ կոչի արդյունքում դատական իշխանությունը մի քանի ժամ, ըստ էության, չի աշխատել, եւ Սահմանադրության 2-րդ, 4-րդ հոդվածներն այդ կերպ խախտվել են: Այսինքն, վարչապետը ուղղակիորեն տապալել է սահմանադրական կարգը: Այդ առումով, դա իմ ներքին սուբյեկտիվ համոզմունքն է:

Ինչ վերաբերում է հնարավորությանը, կոչ կանեմ եւ վարչապետին եւ առհասարակ բոլորին՝ չգնալ նման ռադիկալ քայլերի, որովհետեւ, միեւնույն է, դրանից ոչ մի բան չի փոխվելու, սահմանադրական դատարանի մակարդակով: Կարծում եմ՝ Եվրոպական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի արդյունքները լինելու են դրական: Եվ վաղ թե ուշ, այն իրավախայտառակությունը, որի մեջ գտնվում ենք մեկ տարի շարունակ, ավարտվելու է»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30