Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախում քվեաթերթիկը ծրարի մեջ չի դրվում եւ ներկաներն ակամայից տեսնում են՝ ընտրողն ինչպես քվեարկեց. Դանիել Իոաննիսյան

Սեպտեմբեր 09,2019 17:55

«Մենք դեպք ունեինք, որ 11 տեղամասի շրջակայքում կուտակումներ են եղել եւ հանձնաժողովի նախագահը տեղյակ է պահել ոստիկաններին եւ նրանք շատ արագ զբաղվել են այդ խնդրով կամ դեպքեր ենք ունեցել, երբ դիտորդն արձանագրել է քարոզչական պաստառով մեքենա հենց մուտքի մոտ, դիմել է հանձնաժողովի նախագահին եւ նա շատ արագ է արձագանքել: Տոկոսային հարաբերությամբ, գերակշիռ մասը հանձնաժողովների նախագահների միտված են եղել այդ թերացումները շտկելու: Որոշ խնդիրներ առաջացել են չիմացության պատճառով»,-այսօր ամփոփելով Արցախում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն՝ ասաց դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակի» գործադիր տնօրեն Վահրամ Թոքմաջյանը: Նրա խոսքով, Արցախի ընտրական օրենսգիրքն ունի բացեր:

«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ասաց, որ իրականում խնդիրներից շատերը տեղում լուծման ենթակա չեն, պարզապես դրանք պետք է ուսումնասիրել, հասկանալ՝ հետագայում ինչը պետք է փոխել:

Պարոն Իոաննիսյանը խնդիրներից մատնանշեց, որ քվեարկության ծրարներ չկան եւ Արցախում քվեաթերթիկը ծրարի մեջ չի դրվում եւ ներկաները ակամայից տեսնում են, թե ընտրողն ինչպես քվեարկեց: Նրա խոսքով մեծահասակ ընտրողները քվեաթերթիկը երբեմն չեն էլ ծալում:

Նրա խոսքով, խնդիրները հիմնականում օրենսդրական են եւ հիմնական խնդիրները կապված են ընտրական հանձնաժողովների պատրաստվածության եւ քվեարկության գաղտնիության ապահովման հետ:

Այդուհանդերձ, ըստ Դանիել Իոաննիսյանը, այդ խախտումները ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն չեն ունենա:

Նա նշեց, որ Արցախում չկան նաեւ էլեկտրոնային գրանցման սարքեր:

Ինչ վերաբերում է տեղաշարժման կամ այլ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին, պարոն Իոաննիսյանն ասաց, որ դիտարկված տեղամասերից համարյա որեւիցե մեկում խոշորացույց չի եղել. «Ես գիտեմ, որ մեր դիտարկած 40 տեղամասերից միայն 1-ն ուներ գործնականում կիրառելի թեքահարթակ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30