2019 թվականի Սեպտեմբերի 8-ին Արցախի Հանրապետությունում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Արցախի 228 համայնքում առաջադրվել էր համայնքի ղեկավարի 415 և ավագանու անդամի 2573 թեկնածու։ Այս առաջադրումներն Արցախի քաղաքացիների՝ երկրի զարգացման գործում ներդրում ունենալու բարձր պատրաստակամության ցուցիչ են:
Ցանկացած մակարդակի ընտրություն օրինական և հաշվետու քաղաքական իշխանության ձևավորման մեխանիզմ է, քաղաքացիների տրամադրություններն ու նախասիրությունները որոշելու արդյունավետ գործիք և զարգացման նախապայման:
«Ազգային օրակարգ» կուսակցությունը ողջունում է Արցախում արդեն վեցերորդ անգամ տեղական ինքնակառավարման մարմինների ազատ ընտրությունների անցկացումը: Սրանով Արցախցիները ևս մեկ անգամ հավաստեցին, որ ձևավորել են ժողովրդավարության ու ազատության ճանապարհով զարգացող քաղաքական համակարգ և ունակ են անցկացնելու ազատ, արդար ու թափանցիկ ընտրական գործընթաց:
Շնորհավորում ենք արցախցիներին և ընտրված բոլոր թեկնածուներին, մաղթում ստեղծագործ աշխատանք՝ ի բարօրություն Հայ ազգի:
Վստահ ենք, որ նույն վճռականությամբ և պատասխանատվությամբ կանցնեն նաև հաջորդ տարի նախատեսված Արցախի նախագահի և խորհրդարանի ընտրությունները:


















































