Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել. «Ժողովուրդ»

Սեպտեմբեր 11,2019 11:14

Արդեն մի քանի օր է՝ հայաստանյան լրատվամիջոցները, հղում անելով ռուսական «Ինտերֆաքս»-ին, գրում են, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը Ռուսաստանի Դաշնության տարածքում չեղարկվել է։ Հիշեցնենք, որ ՊՆ նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել 2008 թվականի մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով։

Ռուսական լրատվամիջոցի հրապարակած տեղեկությունը այնքան խորը քննարկվեց, որ նույնիսկ տարաբնույթ վերլուծություններ կատարվեցին այս առիթով, քաղաքական հեռուն գնացող մտքեր հայտնեցին մարդիկ հայ-ռուսական լարված հարաբերությունների մասին եւ այլն։ Եւ, ահա, երեկ ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը որոշել է լույս սփռել այս պատմության վրա՝ հայտնելով, որ «Ինտերֆաքս»-ի նյութը հին է, գրվել է 2018 թվականին։ Ավելի վաղ նույն կայքը գրել էր, որ Հարությունյանը ՌԴ քաղաքացի է 2002 թվականից ու արտահանձնման չի ենթարկվի։

Դատախազի խորհրդականը վստահեցրել է. «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Միքայել Հարությունյանի նկատմամբ միջազգային հետախուզումը չի դադարեցվել»։ Հետաքրքիր է՝ եթե այս հակափաստարկը, ընդ որում՝ երկաթյա հակափաստարկը կար, ինչո՞ւ չէր հրապարակվում, ինչո՞ւ էր ձգձգվում, ինչո՞ւ չէր խոսվում այդ մասին։ Գուցե փութաջանությունն այս դեպքում օգներ՝ ավելի հեշտ հաղթահարելու ստեղծված տխուր իրավիճակը։ Բայց պետական կառույցների դանդաղկոտությունը երբեմն ընդդիմախոսներին հնարավորություն է տալիս հանդիմանել իշխող ուժին՝ հիմքում ունենալով զրո փաստարկ։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30