Լրահոս
Օրվա լրահոսը

«Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Կարինա Իգնատյանը

Սեպտեմբեր 16,2019 10:04

Ավարտվեց «Դեպի Մանկական Եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը, որտեղ 138  միավորով հաղթեց Կարինա Իգնատյանը: Նոյեմբերի 24-ին Գլիվիցեում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ» միջազգային երգի մրցույթում Կարինան կներկայացնի Հայաստանը «Colours Of Your Dream» երգով :

Հաղթողը որոշվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, երեխաների միջազգային ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում։

Հիշեցնենք, որ միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի կազմում ընդգրկված են ոլորտի առաջատար մասնագետները, իսկ երեխաների միջազգային ժյուրիի կազմում՝ «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախորդ տարիների մասնակիցները։

Ժյուրիի անդամների անուններն ու քվեարկության մանրամասն արդյունքները կհրապարակվեն Դեպի Եվրատեսիլի պաշտոնական կայքում (www.eurovision.am)՝ քվեարկության գործընթացի անաչառությունը երաշխավորելու նպատակով: #ՀերթըՔոննԷ

Հանրային հեռուստաընկերության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30