Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանները բացահայտել են Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունները

Սեպտեմբեր 16,2019 15:40

Օրերս ԱԱԾ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի» ռեկտորի նախկին պաշտոնակատարի ապօրինությունների վերաբերյալ։

Տեղեկությունների հիման վրա գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում նյութեր են նախապատրաստվել։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, խախտելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջները, հրաման է ստորագրել է, ըստ որի՝ դեկտեմբերին ու մարտին բուհում աշխատանքի ընդունված իր մտերիմներ՝ վարչատնտեսական և կազմակերպական դեպարտամենտի նախկին տնօրենին և ֆինանսական նախկին տնօրենին ամռանը տրամադրել է ամենամյա վճարովի արձակուրդ՝ նրանց վճարելով՝ ընդհանուր 640 հազար դրամից ավելի գումար՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս։

Բացի այդ բուհի ռեկտորի նախկին պաշտոնակատարը, չարաշահելով իր պաշտոնեական լիազորությունները, նախքան 2018-2019 թվականների ուսումնական տարվա ավարտը բուհի գլխավոր էներգագետ-ճարտարագետին պարգևատրել է 350․000 դրամով՝ հիշյալ ուսումնական տարին բարեհաջող ավարտելու կապակցությամբ՝ ուսումնական հաստատությանը պատճառելով էական վնաս։

Դեպքի առթիվ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30