Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Հարությունյանը առողջական խնդիրներին չդիմանալով՝ սկսել էր ալկոհոլ օգտագործել

Սեպտեմբեր 25,2019 12:22

Aravot.am-ի տեղեկություններով՝ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի հետ Բջնիի իր առանձնատանը եղել է մի հոգի, նա վարույթ իրականացնող մարմնին խնդրել է չբացահայտել իր ինքնությունը հանրությանը:

Ոստիկանապետն ինքնասպանություն գործելուց առաջ իր հետ գտնվող անձի հետ ունեցել է անձնական զրույց: Մեր տեղեկություններով՝ Հայկ Հարությունյանն ուներ առողջական խնդիրներ, ինչը նա շատ ծանր էր տանում, ինչի պատճառով արդեն վաղուց սկսել էր ալկոհոլ օգտագործել:

Նախկին ոստիկանապետը կարո՞ղ էր ինքնասպանություն գործել հիվանդության պատճառով. նրա գործընկեր ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ ճանաչելով նրան, կարող է վստահեցնել՝  չէր կարող. «Ինքը պինդ մարդ էր, կամային լուրջ հատկանիշներ, ուժեղ  բնավորության գծեր ուներ, չեմ կարծում, որ առողջության հետ կապված խնդիրները նրան տանեին այդ քայլին: 3 ամիս առաջ ենք հանդիպել, մի տասը րոպե զրուցեցինք, որոշեցինք հանդիպել , բայց չստացվեց: Չեմ տեսել նրան, առողջության մասին էլ տեղեկություն չունեմ: Գիտեմ՝ պինդ, ամուր, սպորտսմեն տղա էր: Հեռուստատեսությամբ լսեցի, որ իբր քաղցկեղ է ունեցել, ես տեղյակ չեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30