«Թող մեզ թույլ տան աշխատել, մինչև լուծումը գտնեն»,- այսօր կառավարության շենքի դիմաց «Մուլտի Գրուպի» կազմում ընդգրկված փակված ընկերությունների աշխատակիցների կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Օլիմպավանի տնօրեն Իշխան Սեդրակյանը։
Նրա խոսքով՝ մարզիկների մի մասը բակում է մարզվում, մյուս մասը՝ դրսում, իսկ մի մասն էլ՝ այլ ակումբների հետ համագործակցության շրջանակում։ Նրա խոսքով՝ մարզիկները պատրաստվում են մրցաշարերի, սակայն չեն կարողանում լիարժեք մարզումներ անցկացնել։
«Գոնե թող մարզվեն։ Մարզման տեղ ունենք, թեկուզ՝ դրսում։ Մարզիչները չեն վարձատրվում։ Թող թույլ տան, որ մեր հավաքականները մարզվեն, մինչև փորձեն գտնել հարցի լուծումը»,- ասաց Սեդրակյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով կրած վնասներին՝ Սեդրակյանն ասաց, որ դրանք մեծ են։
«Երբ բացենք և հասկանանք, թե ինչ վիճակ է, այդ ժամանակ կկարողանանք գնահատել վնասի չափը։ Մեր հիմնական վնասն այն է, որ չենք կարողանում մարզել պրոֆեսիոնալ մարզիկներին»։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































