Լրահոս
Օրվա լրահոսը

Զելենսկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի մասին

Օգոստոս 03,2026 23:13 Share

Պուտինի փազլն է՝ վերադառնալ նրան, ինչն արդեն փլուզվել է։ Որքան ավելի ուժեղ և անկախ լինեն նախկին Խորհրդային Միության երկրները, այնքան ավելի դժվար կլինի։ Դրա մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Այս գլուխկոտրուկում առանցքայինն Ուկրաինան է։ Նա ուզում է կոտրել մեզ։ Եթե դա նրան հաջողվեր, ավելի հեշտ կլիներ հետխորհրդային տարածքի մյուս երկրների հետ՝ բոլոր երկրների նկատմամբ լիակատար հարգանքով հանդերձ։ Այդ ամենը բոլորը գիտեն և բարձր են գնահատում Ուկրաինայի ներդրումը, որն իր կյանքի թանկ գնով նպաստում է այլ երկրների անկախությանը։

Մենք պետք է ամուր հարաբերություններ կառուցենք անկախ Ադրբեջանի հետ։ Մենք աջակցում ենք ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը։ Նաև այս տարի մենք երկար ժամանակ անց առաջին անգամ վերականգնել ենք կապերը Հայաստանի հետ։ Դա կօգնի։

Ուկրաինայի ներկայությունն այսօր նախկին խորհրդային երկրների տարածքում այդ երկրների անկախությունն է։ Ինձ, օրինակ, հրավիրել են Մոլդովայի Անկախության օրը։ Մեզ համար շատ կարևոր է պահպանել նման հարաբերությունները, և ես հպարտ եմ, որ մենք դրանք կառուցում ենք»,- նշել է նա։

«168.am»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել