«Տիկին Խամոյանը, երբ ամբիոնից մեզ ասում է՝ մանդատագողեր, ենթադրում եմ, որ դրանով փորձում եք էսկալացնել իրավիճակը»,- արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանի դիտարկումներին՝ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։
Այնուհետև շարունակեց․ «Երբ մեզ մանդատագողեր եք ասում, ասում եք, որ Գագիկ Ծառուկյանի քաղաքական ճաշակը չեք կիսում։ ԲՀԿ-ն ձեր քաղաքական ուժի լիդերի քաղաքական ճաշակին է համապատասխանում, ո՞նց եք այդ դիստանցիան ստեղծում Ձեր ու ԲՀԿ-ի միջև։ Լուրեր են պտտվում, որ ԲՀԿ-ն ստեղծվել է Ռոբերտ Քոչարյանի քաջալերմամբ»։
Անդրադառնալով Աննա Գրիգորյանի հայտարարություններին՝ Մարիա Կարապետյանը խնդրեց նրան խոսել իր քաղաքական հետագծի մասին և պատմեց նաև իր մասին․ «Դուք պիտի պատմեք՝ ինչու «Վերածնվող Հայաստանից» դուրս եկաք։ Ես էլ եմ մոլորության փուլեր ունեցել իմ կյանքում, մտածում էի՝ դաշնակցական Վահան Հովհաննիսյանը լավ քաղաքական գործիչ է, Հայ ազգային կոնգրես եմ ընտրել ընտրություններում։ Մենք ազնվորեն խոսում ենք մեր քաղաքական հետագծի մասին։ «Վերածնվող Հայաստանից» դուրս եկաք, բայց «Հայաստան» դաշինքում մնացիք, Վահե Հակոբյանն ինչո՞վ չէր լավը, բայց Ռոբերտ Քոչարյանը շարունակում է Ձեզ համար մնալ ընդունելի քաղաքական գործիչ»։
Կարդացեք նաև
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































