Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամերիկյան այցը տապալված էր». Վոլոդյա Հովհաննիսյան

Սեպտեմբեր 30,2019 20:45

«Փաշինյանը դիպուկ հակահայկական հայտարարություններ արեց ոչ միայն Լոս Անջելեսում, այլև ՄԱԿ-ի ամբիոնից: Այնպիսի ծիծաղելի եւ ապազգային էին այդ հայտարարությունները, որ անգամ ադրբեջանական մամուլը սկսեց դրանք մատուցել իր ժողովրդին՝ ոչինչ չավելացնելով…»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցի ժամանակ հնչեցրած հայտարարություններին, ասաց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը:

Նա վարչապետի ամերիկյան այցը տապալված է որակում եւ առանձնացնում հակահայկական արտահայտությունները. «Նա ասաց, որ ՀՀ-ն չի կարողանում զարգանալ, որովհետև հայն իր էությամբ չաշխատող մարդ է: Նա շնորհակալություն հայտնեց ավետարանական եւ կաթոլիկ եկեղեցիներին եւ ասաց, որ կջարդի Հայ առաքելական եկեղեցու հոգեւորականների ոտքերը, որոնք կմտածեն, թե կարող են դեմ գնալ իշխանություններին: Նա ոչնչացրեց հայոց եկեղեցու հեղինակությունը՝ սպառնալով Հայ առաքելական եկեղեցուն: Ինչ է թե Կալիֆորնիայի փոխնահանգապետը «Կյանքի խոսքի» անդամ է: Նրան դուր գալու համար Փաշինյանը Հայ եկեղեցու հանդեպ հայհոյախառն արտահայտություններ թույլ տվեց»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30