Իրավագետ և ցեղասպանագետ դոկտոր Ջերմեյն Մաքքալպինն ընդգծել է, որ ԱՄՆ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության մասին բանաձևի ընդունումը հանցագործությունը ժխտողներին հակազդելու, հատուցում պահանջելու և արդարություն ապահովելու բանալին է: Այս մասին Մաքքալպին հայտարարել է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի կազմակերպած միջոցառմանը (Raphael Lemkin Policy Series):
Մաքքալպինի խոսքով՝ Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև ընդունելու պարագայում Միացյալ Նահանգները հավատարիմ կմնա պատմական արդարության վերականգնման վերաբերյալ իր հանձնառություններին ՝ ընդգծելով, որ «նման ճանաչումը կհանգեցնի վճռական գործողության»: Բացի այդ, Թուրքիան կզրկվի «դիվանագիտական պաշտպանությունից»՝ Ցեղասպանությունը ժխտելու հարցում, իսկ Միացյալ Նահանգները հստակ ուղերձ կհղի առ այն, որ ժամանակակից իմպերատիվները չպետք է Ցեղասպանության ճանաչումից ավելի վեր դասվեն:

«Ճանաչել Հայոց ցեղասպանությունը նշանակում է հետամուտ լինել հատուցման, հետամուտ լինել հատուցման նշանակում է մեծ հաշվով հետամուտ լինել արդարության»,-հավելել է Մաքքալպինը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ


















































