Լրահոս
Օրվա լրահոսը

Պետգնումներում պահանջները խստացնում են՝ պարտադիր է բանկային երաշխիքը

Հոկտեմբեր 10,2019 13:46 Share

Այսօր կառավարության նիստին, երբ ներկայացվում էր նախագիծը՝ պետական գնումներին մասնակիցներին, այսպես ասած՝ բանկային երաշխիք ներկայացնել պարտադրելու վերաբերյալ, բուռն քննարկում եղավ: Վարչապետը նույնիսկ զայրացավ, թե կարեւոր խնդիրի վերաբերյալ որոշման շուրջ ինչ-որ տարաձայնություններ կան: Նիկոլ Փաշինյանը նաեւ նշեց, որ այս որոշումը դեռ ամիսներ առաջ պետք է ընդունած լինեին:

Կառավարության անդամներից մեկը մտահոգություն հայտնեց, թե նոր ստեղծված կամ ստարտափ ընկերությունների համար այս նախագծի ընդունումից հետո խնդիրներ կառաջանան՝ բանկային երաշխիք ստանալու առումով:

Փաշինյանն էլ նկատեց՝ եթե հետագայում կլինեն խնդիրներ, կրկին կքննարկեն. «Մենք հիմա, ըստ էության, նոր ինստիտուտ ենք ներդնում: Եկեք պատճառներ չփնտրենք՝ ասելով, որ ռիսկեր կառաջացնի։ Եթե առաջացնի, կկառավարենք։ Եկեք բարձր նշաձող դնենք, տեսնենք՝ ինչ է տեղի ունենում, չենք կարա թռնենք էդ նշաձողով, կիջեցնենք»։

Վարչապետը դիտարկմամբ՝ կարող են այս փոփոխության արդյունքում բացահայտվել դեպքեր, որ շատ ընկերություններ իրականում ընկերություն չեն. «Պետք է հրաժարվենք էս բանից, թե չէ ամեն անգամ այդ ընկերությունների հետ գործ բռնելիս մեզ վրա 10 անգամ թանկ է նստում ամեն ինչը։ Շինծու մասնակցությունների հարցը սրանով լուծվում է, ոչ մի «ֆեյք» ընկերություն չի կարող այսուհետ պետգնումներին մասնակցել, թող գնան բերեն բանկային երաշխիք»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031