Լրահոս
Օրվա լրահոսը

Լեգենդար «Կինո»-ն համերգներ կունենա Սանկտ Պետերբուրգում և Մոսկվայում

Հոկտեմբեր 12,2019 15:10

«Կինո» խմբի երաժիշտները  կհավաքվեն 30 տարի անց և հանդես կգան երկու համերգով: Ինչպես տեղեկացնում է Meduza կայքը, առաջին համերգը տեղի կունենա 2020թ. հոկտեմբերի 31-ին Սանկտ Պետերբուրգում, երկրորդը՝ 2020թ. նոյեմբերի 21-ին Մոսկվայում: Տոմսերը կվաճառվեն 2019թ. հոկտեմբերի 31-ից:

Տեղեկատվության համաձայն՝  համերգը կտևի երկու ժամ և կուղեկցվի յուրահատուկ տեսաշարքով, որոնցում կհնչի Վիկտոր Ցոյի իրական ձայնը:

Համերգներին ելույթ կունենան կիթառահար Յուրի Կասպարյանը, տարբեր տարիների բասիստներ Ալեքսանդր Տիտովը և Յուրի Տիխոմիրովը:  Հայտնի չէ՝ ով է փոխարինելու հանգուցյալ թմբկահար Գեորգի Գուրյանովին: Համերգների պրոդյուսերը Վիկտոր Ցոյի որդին է՝ Ալեքսանդրը:

«Կինո»-ն խորհրդային ամենահայտնի ռոք խմբերից է, որը հիմնադրվել է 1982թ. Վիկտոր Ցոյի կողմից:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031