Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«1999թ․հոկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանն ի՞նչ էր անում Հորադիզում»․ Գրիգոր Հարությունյան (Տեսանյութ). «Ա1+»

Հոկտեմբեր 15,2019 23:30

«Պետք է նայել, թե Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո ովքեր շահեցին։ Շահեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա լավ գիտեր, որ նախագահ չի ընտրվել։ Ժողովուրդը նրան չէր ընտրել, ընտրել էր Կարեն Դեմիրճյանին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերին։

Գ․Հարությունյանի պնդմամբ Ռ․Քոչարյանն ամեն ինչ արեց, որ գործը կազմակերպիչների մասով չբացահայտվի։ Ավելին, նրա ներկայացմամբ Հոկտեմբերի 27-ի դեպքերը տեղի են ունեցել պատկան մարմինների, հատկապես Ազգային անվտանգության նախարարության թողտվության պայմաններում։ «Հոկտեմբերի 27-ը հնարավոր էր կանխել՝ ԱԱՆ մայորը Նաիրի Հունանյանի մասին զեկուցագիր էր ներկայացրել»,- ասում է նա։

Վերջինս հիշեց, որ այդ օրը Էջմիածնում տեղի էին ունենում կաթողիկոսի ընտրությունները։ Եվ հարց բարձրացրեց, թե նման դեպքում, երբ բազմաթիվ արտասահմանյան հյուրեր էին եկել մեր երկիր, ինչո՞ւ Հայաստանում չէր ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ «1999թ․հոկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանն ի՞նչ էր անում Հորադիզում»,- հարցրեց նա։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031