Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «Մեկ երգչի հանդեպ քրեական գործ է հարուցվել, մեկի հանդեպ էլ, հավանաբար, կհարուցվի քրեական գործ»

Հոկտեմբեր 16,2019 13:57

Այսօր լրագրողների հետ  հանդիպման ժամանակ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն անդրադառնալով շոու-բիզնեսի ներկայացուցիչների եկամուտների հայտարարագրման գործընթացին, ասաց՝ 9 երգիչ-երգչուհիների, մշակույթի վաստակավոր գործիչների ուղարկել են նամակներ:

Ըստ Անանյանի, 9-ից 5-ը՝ հայտարարագրել են իրենց եկամուտները, 1-ի հանդեպ քրեական գործ է հարուցվել, 1-ի հանդեպ նախնական հաշվարկ է իրականացվում, հավանաբար, քրեական գործ կհարուցվի,  2-ն արտասահմանում են,  գալու են եւ հայտարարագրեն. «Նրանք կապ են հաստատել մեզ հետ, ասել են՝ նամակի հետ ունեն անհամաձայնություն, կգան կքննարկենք, եթե պարզվի, որ հայտարարագրման գումար կա, կհայտարարագրեն»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031