Լրահոս
Օրվա լրահոսը

Ձորագյուղ գյուղում այրվող շինությունից փրկարարները դուրս են բերել 30 գլուխ եղջերավոր անասուն և 30 տ կարտոֆիլ

Հոկտեմբեր 17,2019 13:07

Հոկտեմբերի 16-ին, ժամը 17:51-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի Ձորագյուղ գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է նաև «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի Լոռու մարզային տեղամասի ջրատարը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:56-ին:

Ձորագյուղ գյուղի 8-րդ փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 4 հասցեում այրվել է  երկհարկանի շինության (մակերեսը 240 քմ) 2-րդ հարկում պահեստավորած և շինությանը հարակից տարածքում կուտակած անասնակեր՝ մոտ 3000-3500 հակ:

Փրկարարները շինության 1-ին հարկից դուրս են բերել 30 գլուխ մանր ու խոշոր եղջերավոր անասուն և 30 տ կարտոֆիլ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031