Լրահոս
Օրվա լրահոսը

Կրակել էր ավտոմեքենայի ապակիներին․ 26-ամյա երիտասարդը խոստովանական բացատրություն է տվել

Հոկտեմբեր 24,2019 18:29

Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի թիվ 34 բակում կայանված մեքենաներից մեկը դիտավորությամբ վնասել են։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ 31-ամյա կնոջ «Մինի Կուպերի» ապակիներին կրակել են։ Տուժողից հաղորդում ընդունվեց։ Սկսվեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կատարվածի հանգամանքները թարմ հետքերով պարզելու ուղղությամբ։

Հաղորդումից մի քանի ժամ անց՝ Մաշտոցի բաժնի համայնքային ոստիկանները Ավանի Աճառյան փողոցում հայտնաբերեցին ու կասկածանքով բաժին բերման ենթարկեցին մի երիտասարդի։ Արագածոտնի մարզի բնակիչ, 26-ամյա երիտասարդը խոսոտովանական բացատրություն տվեց։

Հետագա միջոցառումներով Մաշտոցի ոստիկանները հայտնաբերեցին նաև ատրճանակը։ Այն առգրավվեց՝ փորձաքննության ուղարկվելու համար։

Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հանգամանքները պարզվում են։

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031