Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Բարեփոխումների ճանապարհին Հայաստանը պատրաստ է լսել բոլորի կարծիքները. Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 24,2019 20:30

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների խորհրդարանների նախագահների համաժողովի շրջանակում հոկտեմբերի 24-ին Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։

Մարիա Բուրիչը նշել է, որ Եվրոպայի խորհուրդը մեծ ուշադրությամբ եւ ոգեւորությամբ հետեւում է Հայաստանում իրականացվող բարեփոխումներին հատկապես դատաիրավական ոլորտում՝ այս ենթատեքստում ընդգծելով ԱԺ կարեւոր դերակատարությունը։ Հորդորելով շարունակել բարեփոխումները՝ ԵԽ գլխավոր քարտուղարը պատրաստակամություն է հայտնել շարունակել կազմակերպության կողմից իրականացվող աջակցությունը։

Արարատ Միրզոյանը նշել է, որ բարեփոխումների ճանապարհին Հայաստանը պատրաստ է լսել բոլորի կարծիքները, ընդգծել, որ սերտ համագործակցություն կա ԵԽ բոլոր կառույցների հետ, եւ Հայաստանը հաստատակամ է ավարտին հասցնել բարեփոխումները։ Արարատ Միրզոյանն անդրադարձել է բարեփոխումներին խոչընդոտող հանգամանքներին, խոսել նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

Մարիա Պեյչինովիչ Բուրիչն ի պատասխան շեշտել է, որ Հայաստանը օրինակելի երկիր է ԵԽ բոլոր կառույցների հետ համագործակցության առումով։

Կողմերը քննարկել են Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների կատարման ընթացքը՝ անդրադարձ կատարելով նաև կանանց և երեխաների նկատմամբ բռնության կանխման արդյունավետ մեխանիզմների ներդրմանը։ Մարիա Պեյչինովիչ Բուրիչը շեշտել է, որ, ելնելով իր երկրի փորձից, պատկերացնում է առկա բարդությունները և անթույլատրելի համարել բռնության դեմ պայքարը ներքաղաքական շահարկման առարկա դարձնելու փորձերը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031