Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանը Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով

Հոկտեմբեր 25,2019 23:40

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանություն։ Վարչապետը հանդիսավոր արարողության շրջանակում Հայկական ֆուտբոլին մատուցած անուրանալի ծառայությունների և ունեցած ակնառու նվաճումների համար Նիկիտա Սիմոնյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով։

Իր խոսքում վարչապետը նշել է.

«Հարգելի պարոն Սիմոնյան,

Հարգելի ներկաներ

Ինձ համար մեծ պատիվ է Նիկիտա Սիմոնյանին հանձնել հայրենիքին մատուցած ծառայությունների համար Առաջին աստիճանի շքանշանը: Ես ծնվել եմ 1975 թվականին և այն ժամանակից, երբ ինքս ինձ հիշում եմ, հիշում եմ, որ մեր ընտանիքի, միջավայրի բոլոր առիթների, սեղանների շուրջ անպայման անխուսափելիորեն ինչ-որ մի պահի խոսակցությունը հասել է «Արարատ 73»-ին և Նիկիտա Սիմոնյանին:

Ինձ համար որպես մարդ, որին ամբողջ մանկության ընթացքում ուղեկցել է այդ անունը որպես լեգենդ, մեծ պատիվ է այսօր անձամբ ծանոթանալ և այս առիթը ունենալ: Կարծում եմ, որ իսկապես շատ դիպուկ է բնորոշում այս շքանշանը իր հայրենիքի՝ Հայաստանի առաջ Նիկիտա Սիմոնյանի ծառայությունը, վաստակը, որովհետև կարծում եմ, որ խոսքն ընդամենը ֆուտբոլի մասին չէ. «Արարատ-73»-ը դարձել է մեր ազգային ինքնագիտակցության անբաժանելի մասը, մեր ազգային ինքնավստահության, մեր ազգային հպարտության, սեփական ուժերի նկատմամբ մեր հավատի մի շատ կարևոր հենասյուն:

«Արարատ-73»-ն այն խորհրդանիշն է, որը մեզ ապացուցում է ամեն օր, որ այն ժամանակ, երբ մենք իրար հետ ենք, երբ մենք կանգնած ենք կողք- կողքի, երբ մենք ունենք ընդհանուր ձևակերպված նպատակ և երազանք՝ կարողանում ենք ստեղծել հնարավորություն այդ երազանքը կյանքի կոչելու համար: Կարծում եմ, որ մեր երկարամյա պատմության մեջ «Արարատ-73»-ի ցուցաբերած սխրանքը և այն աշխատանքը, որն արել է պարոն Սիմոնյանը, իսկապես շատ կարևոր հանգրվան է և մեզ ուժ է տալիս ոչ միայն երազելու, այլև այդ երազանքները կյանքի կոչելու:

Հարգելի պարոն Սիմոնյան, թույլ տվեք Հայաստանի Հանրապետության անունից, հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել Ձեզ՝ հայրենիքին մատուցած ձառայությունների համար։ Մենք հպարտ ենք Ձեզնով, Դուք Ձեր աշխատանքով մեզ տվել եք հպարտություն: Ուրախ ենք Ձեզ այսօր տեսնել այսպիսի բարձր տրամադրությամբ, այսպիսի հիանալի երիտասարդ տեսքով և բոլորիս համար մեծ պատիվ կլինի առաջիկայում Ձեզ տեսնել Հայաստանում: Կրկին և կրկին շնորհակալություն», – նշել է վարչապետ Փաշինյանը։

Նիկիտա Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին բարձր գնահատանքի համար եւ նշել, որ միշտ հպարտ է եղել հայ լինելու, ֆուտբոլում արձանագրած հաջողություններով հայ ազգի պատիվը բարձր պահելու համար։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031