Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Արեն Մկրտչյան. «ՀՖՖ գործկոմում Արթուր Վանեցյանի հետ աշխատանքային հարաբերություններ են»

Նոյեմբեր 07,2019 21:21

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի արտահերթ նիստի ավարտին գործկոմի անդամ Արեն Մկրտչյանը լրագրողների հետ զրույցում  ասել է, թե չնայած Աբրահամ Խաշմանյանի նշանակումը կատարվել էր ընթացակարգային խախտումներով, սակայն նիստին ներկա 13 անդամները միաձայն քվեարկել են նրա նշանակման օգտին: Նաեւ վերահաստատել է, որ ըստ գործող կանոնակարգի ազգային հավաքականը չի կարող գլխավոր մարզիչ ունենալ առանց գործկոմի հաստատման, եւ այսօրվա նիստը հենց դրա մասին էր: «Տեղի ունեցավ պատշաճ քվեարկություն եւ գործկոմի նիստին ներկա անդամները միաձայն կողմ քվեարկեցին Աբրահամ Խաշմանյանի թեկնածությանը», – ասել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորը:

Հարցին, թե գործկոմում Արթուր Վանեցյանի հրաժարականի մասին խոսակցություններ կա՞ն, Արեն Մկրտչյանը պատասխանել է, որ գործկոմում աշխատանքային հարաբերություններ են: «Հրաժարականի հետ կապված գործկոմը որեւէ լիազորություն չունի, պետք է ընդհանուր ժողովը որոշի, ասել է նա»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930