Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պատասխաններով Սերգեյ Լավրովը հակադարձեց ադրբեջանական կատեգորիկ ու ապակառուցողական հայտարարություններին. Ռուբեն Ռուբինյան

Նոյեմբեր 11,2019 17:08 Share

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն, այսօր Երևանում մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի համար և հավելեց՝ «սրա հետ դժվար է վիճել»։

Պատասխանելով հակամարտությունը միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում լուծելու վերաբերյալ ադրբեջանական կողմի ապակառուցողական հայտարարությունների մասին հարցին՝ ՌԴ արտգործնախարարը կրկնեց՝ պետք է հաշվի առնվեն Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի շահերը և տարածքային ամբողջականության հետ մեկտեղ մեջբերեց նաև ազգերի ինքնորոշման իրավունքն ու հակամարտության բացառապես խաղաղ կարգավորուման սկզբունքը։

Այս պատասխաններով Սերգեյ Լավրովը փաստացի հակադարձեց ադրբեջանական կատեգորիկ ու ապակառուցողական հայտարարություններին, վերահաստատեց, որ հակամարտության հանգուցալուծումը չի կարող չներառել ազգերի ինքնորոշման իրավունքի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքները և փաստեց, որ Արցախը պիտի մասնակցություն ունենա սեփական ճակատագրի որոշմանը։

Այսպիսով, նախկին ռեժիմի ճամբարից ամիսներ շարունակ հնչող աբսուրդային մեղադրանքներն առ այն, որ «Նիկոլ Փաշինյանի մեղքով մենք բանակցային վատ դիրքում ենք կամ դիտարկվում ենք որպես ապակառուցողական կողմ» ի չիք դարձան։

Ռուբեն ՌՈՒԲԻՆՅԱՆ

ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

https://www.facebook.com/ruben.rubinyan/posts/2704269246261852

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930