Լրահոս
Օրվա լրահոսը

Գեղամ Ստեփանյան. «Պարտավոր ենք առաջարկել մեծ փորձառություն ու մաքուր քաղաքական անցյալ ունեցող թեկնածուի»

Նոյեմբեր 30,2019 21:50

Նոյեմբերի 30-ին Արցախում կայացավ Արցախի ժողովրդավարական կուսակցության համագումարը, որը ղեկավարում է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը: Կուսակցությունը հայտարարեց գարնանն Արցախում տեղի ունենալիք ընտրություններին իր մասնակցության մասին եւ նախագահի թեկնածու առաջադրեց Աշոտ Ղուլյանին։

Արցախի Ազգային ժողովի «Ժողովրդավարություն» խմբակցության պատգամավոր Գեղամ Ստեփանյանը նշեց, որ 2020 թ. կայանալիք համապետական ընտրությունները նոր հնարավորություն են բացում  քաղաքական ակտիվ դերակատարում ստանձնելու, երկրի կայուն եւ առաջընթաց զարգացմանն ընդգծված մասնակցություն ունենալու տեսանկյունից:

Նրա խոսքերով,  Արցախի ժողովրդավարական կուսակցությունն իր հետագծով կայուն հիմքեր է ստեղծել Արցախի քաղաքական մշակույթի ձեւավորման եւ զարգացման համար, եւ այժմ էլ իրենք ցանկություն ունեն Արցախի զարգացումն առաջ տանելու համար մասնակցություն ունենալ նոր գաղափարներով:

«Գերակշռող կարծիքն այն է, որ մենք պարտավոր ենք հանրությանը առաջարկել մեծ փորձառություն ու մաքուր քաղաքական անցյալ ունեցող, հանրությանը համախմբելու պատրաստակամություն ունեցող եւ ունակ թեկնածուի»,-ասաց Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ հենց այդպիսի թեկնածու է Աշոտ Ղուլյանը:

 

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930