Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ բաժակ սուրճի շուրջ՝ մարդու իրավունքների մասին  

Դեկտեմբեր 02,2019 11:28

Երիտասարդ եվրոպական դեսպանները շրջեցին Երևանում մարդու իրավունքների սուրճի շրջիկ մեքենայով

Դեկտեմբերի 1-ին Երիտասարդ եվրոպական դեսպանները մարդու իրավունքների սուրճի շրջիկ մեքենայով շրջեցին Երևանի փողոցներում: Երիտասարդներն անվճար սուրճ հյուրասիրեցին հատուկ QR կոդով և մարդու իրավունքներին վերաբերող մեսիջներ կրող բաժակներով, ինչպես նաև զրուցեցին մարդու իրավունքների և դրանց կարևորության մասին: Բոլոր հետաքրքրվածները միացան միջոցառմանը՝ արտահայտելով իրենց կարծիքը կյանքի, աշխատելու, ամուսնանալու, ազատ խոսքի և այլ իրավունքների մասին՝ ըմպելով մեկ բաժակ սուրճ:

Սուրճի շրջիկ մեքենան հաջողված պատմության օրինակ է, որն իրականություն է դարձել ԵՄ աջակցությամբ՝ iMigrant Armenia ծրագրի միջոցով: Ծրագրի հիմնական նպատակը աշխատանքային միգրանտներին և նրանց ընտանիքներին օժանդակելն է, որպեսզի կարողանան օգտագործել իրենց միգրացիոն պոտենցիալն իրենց համայնքներում նորարարական բիզնես մոդելներ և ստարտափներ ստեղծելու հարցում: Համեցեք ծանոթանալու Կարեն Պետրոսյանի հետ՝ սուրճի շրջիկ մեքենայի սեփականատիրոջ, և լսելու նրա պատմությունը:

Հայաստանի երիտասարդ եվրոպական դեսպանները նախաձեռնել էին մարդու իրավունքների սուրճի շրջիկ մեքենայով միջոցառումը մարդու իրավունքների միջազգային օրը նշելու, ինչպես նաև նախորդ տարի Գյումրիում առաջին Արեգակ ներառական փուռ-սրճարանի ակցիան բարի ավանդույթ դարձնելու նպատակով:

 Նկարագրություն

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ուղղված է նպաստելու Եվրոպական միության (ԵՄ) ու Արևելյան գործընկեր երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության և Ուկրաինայի երիտասարդների ու երիտասարդական կազմակերպությունների միջև համագործակցությանը և կայուն կապերին: Ցանցը, հիմնականում, իրենից ներկայացնում է առցանց հարթակ, որը նպաստում է ԵՄ-ի վերաբերյալ գաղափարների ու տեղեկատվության փոխադարձ փոխանակմանը, ինչպես նաև երիտասարդների ներգրավվածությանը տեղեկատվական գործողություններում: Այն կենտրոնացած է մարդկանց միջև շփումների և երկխոսության վրա հիմնված գործողությունների վրա, որոնք իրենց նպաստն են բերում ԵՄ-ի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացման և վերջինիս վերաբերյալ ընկալումների բարելավման, ինչպես նաև Արևելյան հարևանության հետ նրա հարաբերությունների բարձր գնահատանքի գործում:

Լրացուցիչ տեղեկատվություն՝
Երիտասարդ եվրոպական դեսպաններ
«Երիտասարդ եվրոպական հարևաններ» ցանցի խումբը Ֆեյսբուքում
Երիտասարդ եվրոպական դեսպանները լուսանկարներում և տեսանյութերում
Հայաստանում ԵՄ պատվիրակության պաշտոնական էջը Ֆեյսբուքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031