Լրահոս
Օրվա լրահոսը

Ճանապարհային ոստիկանությունը տեխանձնագիր չի տրամադրում, դրա փոխարեն, սակայն, տրամադրվում է ժամանակավոր տեխանձնագիր՝ թղթի վրա. «Ժամանակ»

Դեկտեմբեր 07,2019 10:35

Ավտոներկրողները բարձրաձայնում են հերթական խնդիրների մասին։ Այս անգամ խնդիրը կապված է տեխանձնագրերի հետ։ Մեքենան վաճառելիս ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության հաշվառման-քննական ստորաբաժանումում տեխանձնագիր չեն տրամադրում, դրա փոխարեն, սակայն, տրամադրվում է ժամանակավոր տեխանձնագիր՝ թղթի վրա։

Ավտոներկրողների խոսքերով, սակայն, իրենք մեքենաների հիմնական խմբաքանակը դուրս են վաճառում՝ Ռուսաստան, Ղազախստան, և գնորդներն էլ հրաժարվում են այդ պայմանով մեքենա գնել։ «Այսօր էդ պատճառով երկու մեքենա հետ են տվել։ Ղազախները չեն համաձայնվում ժամանակավոր տեխպասպորտ վերցնել, գնալ ու մի ամիս հետո նորից գալ, որ իսկական տեղապտույտը տանեն։ Ոչ մի դրսի գնորդ էլ դրան չի համաձայնվում։ Մի քանի օրվա մեջ մենք լիքը մեքենայի վաճառք ենք կորցրել»,-  ասաց ավտոներկրողներից մեկը։

Նշենք, որ երեկ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացրել էր, որ 2019 թվականին ներկրված տրանսպորտային միջոցների քանակի աննախադեպ աճով պայմանավորված՝ պետական հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի, ինչպես նաև վարորդական վկայականների տպագրման համար օգտագործվող պաշտպանիչ թաղանթները հաշվառման-քննական տարածքային ստորաբաժանումներում սպառվել են, իսկ նոր քանակի առաքումը կարող է տևել մոտ մեկ ամիս։

ՃՈ-ից նաև տեղեկացրել էին, որ կառավարության համապատասխան որոշման համաձայն՝ տրվելու է հաշվառման ժամանակավոր վկայագիր` մինչև մեկ ամիս ժամկետով, որը ենթակա է վերադարձման: ՃՈ-ն նաև պարզաբանել է, որ ժամանակավոր տեխանձնագրի գործողության ժամկետում այլ երկիր մեկնելու համար անհրաժեշտ է ունենալ դրա թարգմանված տարբերակը:

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031