Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչդեռ այժմ, երկխոսելով բոլորի հետ, ՀՀ-ն կարծես թե որեւէ դաշնակից չունի: Ձեռնտու է ասել, թե ոչ մի դաշինքի չենք միանում, հատկապես, երբ ոչ մի դաշինք չի հրավիրում. Արթուր Աթանեսյան. «Հրապարակ»

Նոյեմբեր 19,2026 11:31 Share
Աջակցեք aravot.am-ին

Հարցազրույց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Աթանեսյանի հետ

– ՀՀ իշխանությունները պնդում են, որ Հայաստանը պետք է բոլոր արտաքին խաղացողներից անկախ լինի, արտաբլոկային քաղաքականություն վարի, իսկ Ադրբեջանը պայմանագրեր է կնքում աշխարհի ամենատարբեր երկրների հետ, նաեւ՝ ռազմական բնույթի: Ի՞նչ վտանգներով է սա հղի: Ի՞նչ արտաքին քաղաքականություն պետք է վարի Հայաստանը:

– ՀՀ անկախությունից ի վեր հռչակված՝ արտաքին փոխլրացնող (կոմպլեմենտար) քաղաքականությունը բազմիցս քննադատվել է, մինչդեռ այն միայն Հայաստանի դեպքում չէ, որ իրականացվում է եւ իսկապես կարող է արդյունավետ լինել. դրանով է առաջնորդվել, օրինակ, Իսրայելը, իսկ այժմ՝ Ադրբեջանը: Կոմպլեմենտար քաղաքականությունը «միաժամանակ երկու աթոռներին նստելը» չէ, այլեւ արտաքին քաղաքականության մեջ ակտիվ դերակատարում ունեցողների շահերի կամրջումն է՝ հօգուտ սեփական ազգային շահերի: Սա է սկզբունքը, որի գիտակցումը Հայաստանում այդպես էլ լիարժեքորեն տեղի չունեցավ եւ արտաքին գործընկերներին չբացատրվեց: Ավելին. փոխլրացնող արտաքին քաղաքականությունն այսօր առավել քան պահանջված է, եւ Հայաստանը կարող էր դրանով նպաստել տարածաշրջանում արտաքին ուժերի հավասարակշռմանը՝ ապահովելով իր տեղի ու դերի ամրապնդումը: Մինչդեռ այժմ, երկխոսելով բոլորի հետ, կարծես թե որեւէ դաշնակից չունի: Փաստացի, որեւէ դաշնակից չունենալով՝ իհարկե, առավել ձեռնտու է ասել, թե ոչ մի դաշինքի չենք միանում, հատկապես, երբ ոչ մի դաշինք չի հրավիրում: Ներքին քաղաքականության մեջ խոստումներով ու հույսերով դեռ որոշ ժամանակ հնարավոր է մոբիլիզացնել բնակչության որոշակի հատվածին, սակայն արտաքին քաղաքականության մեջ այդ մոտեցումները չեն աշխատում: Այս համատեքստում կարեւոր չէ, թե ինչ է խոսվում այս կամ այն քաղաքական գործչի կողմից: Հայաստանը շարունակում է ապրել առանց դաշնակիցների, իսկ ՀՀ հանդեպ թշնամաբար տրամադրվելու ու մեր սակավ տարածքային ռեսուրսները զավթելու օբյեկտիվ կարողություն եւ սուբյեկտիվ ցանկություն ունեցողները ներկայիս փուլում մեզ հետ զբաղված են սիրային խաղով, որն անվանում են խաղաղություն: ՀՀ իշխանությունների կողմից այդ սիրախաղն ընդունվել է պատերազմից հոգնածության, դաշնակիցների բացակայության պատճառով: Չեմ կիսում այն տարածված տեսակետը, թե այդ սիրախաղը ՀՀ իշխանություններին դուր է գալիս: Միեւնույն ժամանակ, ստեղծված իրավիճակում իրենց կողմից առավել արդյունավետ մոտեցում կլիներ համագործակցությունը բոլոր մյուս ուժերի հետ. մեր առաջնային բարեկամներն ինքներս մենք ենք: Մինչդեռ արվում է հակառակը:

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30