«Այո՛, համայնքում բնակվող երեխան կգնա, կտեսնի, թե վարչապետը ինչպես է թմբուկ խփում, կխթանվի մարզվելու եւ, չգիտեմ, լողի գնալու ցանկությունը, հիանալի է՝ ձեր ասածի տրամաբանությամբ»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի նախարար Ժաննա Անդրեասյանին արձագանքեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Լենա Մաթեւոսյանը (լուսանկարում)։
Պատգամավորը բյուջեի նախագծից մեջբերումներ էր արել՝ «Վարչաֆեստ»՝ 1 միլիոն 328 հազար դոլար, «Ֆեստիվառ»՝ 808 հազար դոլար, միջազգային բազմօրյա հեծանվավազք՝ 4 միլիոն 147 հազար դոլար, եւ նախարարից հետաքրքրվել. «Խնդրում եմ՝ ի՞նչ չափելի արդյունք ենք ակնկալում այս միջոցառումներից, ինձ ասեք, ինչպես նաեւ հիմնավորեք դրանց առաջնահերթությունը, որովհետեւ դուք ձեր խոսքում նշում էիք, որ համայնքներում դեռեւս չլուծված կրթական, մշակութային, մարզական ենթակառուցվածքների հարց կա։ Դուք էիք ասում, որ պետք է զարգացնենք, խնդիրներ կան։ Ու երկրորդ հարցս՝ ինչո՞ւ «Վարչաֆեստի» համար 2027 թվականի ներկայացված բյուջեում 2.7 անգամ թիվը գերազանցում է նախորդ տարվա հայտարարված կարիքը։ Խնդրում եմ՝ ինձ ասեք, թե որտեղ են հիմնավորումները, մանրամասն նախահաշիվը ու նախորդ տարվա արդյունքները, թե դրանք ինչո՛ւ էին առաջնահերթ, ի՞նչ տվեցին Հայաստանի Հանրապետությանը, հետո քննարկենք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































