Լրահոս
Օրվա լրահոսը

Հանքարդյունաբերությունը կրկին դարձել է արդյունաբերության առաջատարը։ Աճի ցուցանիշով այն էապես առաջ է անցել մյուս բոլոր ճյուղերից. «168 ժամ»

Դեկտեմբեր 12,2019 13:32 Share

Տնտեսական զարգացումների մասին խոսելիս՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանն անընդհատ շրջանցում է հանքարդյունաբերության աճի ցուցանիշը։ Մի ցուցանիշ, որն էական դեր է խաղում ինչպես արդյունաբերության, այնպես էլ՝ ընդհանրապես տնտեսության աճի գործում։

Բայց վարչապետը միտումնավոր հասարակությունից թաքցնում է այդ ցուցանիշը։ Եվ դա անում է ոչ թե նրա համար, որ հանքարդյունաբերության ոլորտում աճ չկա, այլ՝ որովհետև հանքարդյունաբերությունը կրկին դարձել է արդյունաբերության առաջատարը։ Աճի ցուցանիշով այն էապես առաջ է անցել մյուս բոլոր ճյուղերից։

Աճի տեմպն այստեղ նույնիսկ ավելի քան կրկնակի գերազանցում է մշակող արդյունաբերությանը։ Ու դա, ինչպես նախկինում սիրում էր պատկերավոր ասել Նիկոլ Փաշինյանը, տեղի է ունենում ընդերքը քանդել-ծախելու հաշվին։

Երբ Հայաստանում տեղի ունեցավ իշխանափոխություն, և Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, հայտարարեց, որ Հայաստանում այդ պրակտիկան այլևս չի լինելու։ Այլևս դադարեցվելու է ընդերքը քանդել-ծախելու հաշվին տնտեսական աճ ապահովելը։ Որ Հայաստանի տնտեսության աճի շարժիչ ուժը դառնալու է ոչ թե հանքարդյունաբերությունը, ինչպես մինչև հիմա եղել է, այլ՝ մշակող արդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, տնտեսության այլ ճյուղերը։

Բայց ի՞նչ ունենք այսօր։ Տարեսկզբի 10 ամիսների արդյունքում ունենք հանքարդյունաբերության՝ ավելի քան 20, և մշակող արդյունաբերության՝ ընդամենը 8 տոկոսանոց աճ։

Ահա, թե ինչն է ստիպում Նիկոլ Փաշինյանին շրջանցել հանքարդյունաբերության աճի ցուցանիշը։

«Արդյունաբերությունն աճել է 8,8 տոկոսով։ Երբ խոսվում է հանքարդյունաբերության մասին, ուզում եմ հատուկ ընդգծել, որ մշակող արդյունաբերության աճը կազմել է 9,3 տոկոս, շինարարությունն աճել է 4,5 տոկոսով, ծառայությունների աճը կազմել է 15,1 տոկոս, առևտրի շրջանառությունն աճել է 8,9 տոկոսով»,- 2020թ. պետական բյուջեի նախագիծը քվեարկության դնելուց առաջ հանդես գալով եզրափակիչ ելույթով և ներկայացնելով տնտեսության նախորդ շրջանի ձեռքբերումները՝ Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ու կրկին վարչապետը ոչինչ չասաց հանքարդյունաբերության աճի ցուցանիշի մասին։ Մինչդեռ այն այսօր դարձել է արդյունաբերության աճին նպաստող հիմնական գործոններից մեկը։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031